Կարծիք կա, թե մինչև երկու տարեկան երեխաներին չպետք է ամռանը որևէ տեղ տանել, և որ նա պետք է ամառն անցկացնի սովոր կլիմայական պայամաններում:
Սակայն որորշ մայրիկներ և հայրիկներ ճշմարտացիորեն կարծում են, որ շիկացած ասֆալտը և ավտոմեքենաների արտանետած գազերը երեխայի լավագույն բարեկամը չեն՝ նրան հեռացնելով քաղաքից: Բայց որտեղ է ավելի լավ անցկացնել ամառային արձակուրդը:
Այս հարցը միանշանակ պատասխան չունի: Երեխայի համար լավ է այնտեղ, ուր իր ծնողներների համար է լավ ու հարմարավետ: Շատերիս մոտ ամառային արձակուրդը ասոցացվում է ծովի հետ, և իրականում էլ ծովի օդը և ջուրը բարերար, թուլացնող ազդեցություն են թողնում: Ծովը դրական է ազդում երեխայի շնչուղիների վրա, սակայն թոքային հիվանդությունների դեպքում պետք է խորհրդակցել բժշկի հետ: Ծովում երեխան լրացնում է վիտամին D-ի պակասը: Ծովի ջուրը, բացի այդ, բուժում է մաշկային ալերգիան, իսկ ահա լողը՝ զարգացնում մկանները:
Մյուս տարբերակը հանգիստն է ամառանոցում: Այնտեղ մաքուր օդ է, ինչը նաև հնարավորություն է տալիս պատսպարվել շոգից: Հանգիստն ամառանոցում հարմար է նրանով, որ հնարավոր հիվանդության առաջին իսկ ախտանշանների դեպքում երեխային կարելի է միանգամից քաղաք՝ բժշկի հասցնել: Սակայն հանգստի այս տեսակում կան նաև թերի կողմեր՝ մոծակների խայթոց, լվեր, թունավոր սնկեր, օձեր:
Հանգիստ գյուղում: Որքան հեռու է գյուղը, այնքան ավելի մաքուր է այնտեղի օդը: Գյուղում հանգիստը հնարավորություն է տալիս երեխային կերակրել իսկապես բնական սնունդով, բացի այդ, նա վայելում է բնության մոտիկությունը՝ այծեր, ճուտիկներ և այլն: