Հայաստան Քաղաքական 

Արփինե Հովհաննիսյանը շարունակելու է պաշտոնավարել

Վերջին օրերին մամուլը հեղեղված էր լուրերով, որ Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին փոխարինելու է ՀՅԴ-ի ներկայացուցիչ: Մեր ունեցած տեղեկությունների համաձայն, Արփինե Հովհաննիսյանին չեն ազատելու արդարադատության նախարարի պաշտոնից: ՀՅԴ-ին տրվելու է Կրթության և գիտության նախարարությունը, ԱԻՆ-ն առանձնացվելու է Տարածքային կառավարման նախարարությունից և վերջինս ղեկավարելու է ՀՅԴ-ական Դավիթ Լոքյանը, պաշտոնը լքելու է նաև Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը:

Նշենք, որ այս փոփոխությունների արդյունքում մեծապես թուլանալու է ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանի դիրքերը:

Նույն շարքից