Հայաստան Քաղաքական 

ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն եկել են ընդհանուր հայտարարի. Շարմազանով

Հայ հեղափոխական դաշնակցությունն ու Հանրապետական կուսակցությունը ընդհանուր, նախնական համաձայնության են եկել կոալիցիա կազմելու մասին։ Այս մասին այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողներին ասել է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը։

Նրա խոսքով, ԳՄ նիստում քննարկվել են ներկուսակցական, ներքաղաքական խնդիրները, անդրադարձ է եղել ՀՅԴ հետ համագործակցության ձեւաչափին։

«Վերջնական համաձայնության մասին կտեղեկանաք մինչեւ շաբաթվա վերջ։ ՀՅԴ-ի հետ Հանրապետական կուսակցությունը շատ հավանական է համարում համաձայնագիրը»,- ասել է Շարմազանովը։

Նույն շարքից