Հայաստան Քաղաքական 

Տիգրան Սարգսյանի եղբորը Բուլղարիա են գործուղելու թուրքերի դեմ. Armtimes.com

Armtimes.com-ի տեղեկություններով, ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի եղբայր Արմեն Սարգսյանն առաջիկայում նշանակվելու է Բուլղարիայում Հայաստանի դեսպան:

Հիշեցնենք, որ այսօր նա ազատվել է Չինաստանում Հայաստանի դեսպանի պաշտոնից:

Այս պահին Բուլղարիայում ՀՀ դեսպան է Արսեն Սհոյանը, ով, ամենայն հավանականությամբ, առաջիկա օրերին կազատվի պաշտոնից:

Կայքի տեղեկություններով իշխանությունները Արմեն Սարգսյանին Բուլղարիա են գործուղում հատկապես հայ համայնքին համախմբելու և թուրքական համայնքի հարձակումներին դիմագրավելու նպատակով:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Նույն շարքից