Առողջապահություն Հասարակություն 

Չինաստանում մահացած մանուկն արթնացել է դիակիզումից մի քանի րոպե առաջ

Չինաստանում նորածինը, որի մահն արձանագրել էին բժիշկները, արթնացել է դիակիզումից մի քանի րոպե առաջ, գրում է The Independent-ը:

Տղան ծնվել էր հունվարի 8-ին Չժեցզյան նահանգում` սահմանված ժամանակից երկու ամիս շուտ:  Բժիշկները նրան տեղավորել էին ինկուբատորում, որում նա 23 օր էր անցկացրել: Փետրվարի  4-ին բժիշկները նրա մահն էին արձանագրել: Մարմինը դիահերձարանում  23 ժամ մնացել էր ըստ Ցելսիուսի 12  աստիճան ցրտի պայմաններում:

Հաջորդ օրը, երբ երեխային սառնախցիկից հանել էին դիակիզման համար, նորածինը հանկարծակի լաց էր եղել: Աշխատակիցներն անմիջապես կապվել էին նրա ընտանիքի հետ: Դրանից հետո տղային տեղավորել էին ինտենսիվ թերապիայի բաժանմունքում:

Բժիշկ Չենը, որը տղային մեռած էր հայտարարել, իր տարակուսանքն է հայտնել. «Ես իրոք չեմ հասկանում, թե ինչպես կարող էր նման հրաշք տեղի ունենալ»: Հիվանդանոցի կառավարիչը նշել է, որ հաստատության անձնակազմը պիտի հիվանդին եւս մեկ անգամ ստուգեր`  մահն արձանագրելուց առաջ:

Նույն շարքից