Հասարակություն 

Սրտի կաթվածից մահացել է «Անելիք» բանկի սպանված իրավաբանի մայրը

Hraparak.am-ի փոխանցմամբ՝ փետրվարի 9-ին սրտի կաթվածից մահացել է «Անելիք» բանկի սպանված իրավաբան Հովհաննես Աթանյանի մայրը:

Անահիտ Աթանյանը 63 տարեկան էր, երկու անգամ սիրտը վիրահատել էին, սակայն, ինչպես հարազատներն ասացին, որդու մահը շատ ծանր էր տանում, այս անգամ սիրտը չդիմացավ, որդու մահից հետո ընդամենը 2ամիս ապրեց:

Նրան հուղարկավորելու են փետրվարի 11-ին Գյումրիի քաղաքային գերեզմանատանը՝ որդու կողքին:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Նույն շարքից