Քաղաքական Հասարակություն 

«Ժառանգություն»-ը գնում է կետային հարվածի. Անահիտ Բախշյան

Էլեկտրաէներգիայի թանկացումը կանխելու գործնթացը մեծապես կախված է նրանից, թե որքանով գրագետ կազմակերպված կլինի քաղաքացիական ճնշումը և թե ինչքան հիմնավոր կլինեն ակտիվիստների կողմից ներկայացված հակափաստարկները: Միաժամանակ, «Ժառանգություն» կուսակցությունն անելու է իրենից կախված ամեն բան, որպեսզի գործընթացը հաջողի և կետային հարված տրվի: Analitik.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը՝ անդրադառնալով նախօրեին Մաշտոցի պուրակում էլեկրաէներգիայի սակագնի բարձրացման հետ կապված հանրային քննարկմանը:

Նրա խոսքով, «Ժառանգություն» կուսակցությունն էլեկտրաէներգիայի թանկացման դեմ լուրջ հակափաստարկներ ունի: «Մեր տեսակետն այս հարցի առնչությամբ հստակ է, գուցե նաև գրավոր մեկնաբանությամբ հանդես գանք: Մենք ունենք փաստարկներ, թվեր, որոնք վկայում են, որ էլեկտրաէներգիայի թանկացումը հիմնավորված չէ»,- ասաց Անահիտ Բախշյանը:

 

Ամփոփելով՝ «Բարև Երևան» խմբակցության անդամը նկատեց, որ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ պայքարը հասարակական ուժերը մոբիլիզացնելու լավ միջոց է: «Պարզապես պետք է, որ կառավարությանը կամ ԱԺ-ին մեկ միասնական փաստաթուղթ ներկայացվի, որի կազմելուն կմասնակցեն բոլոր շահագրգիռ կողմերը»:

 

Նույն շարքից