Հասարակություն 

Երևանում 29-ամյա տղամարդը ինքնաշեն ատրճանակով փորձել է ինքնասպան լինել. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար

Փետրվարի 10-ին՝ ժամը 19.32-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Մոլդովական փողոցի ավտոտնակներից մեկում 29 տարեկան երիտասարդը ցանկանում է ինքնասպան լինել.տեղեկացնում է ՀՀ ՏԿԱԻՆ մամուլի ծառայությունը։

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում 1987 թ. ծնված Ս. Ա.-ը քունքին ստացած հրազենային վնասվածքով շտապօգնության աշխատակիցների կողմից հոսպիտալացվել է «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:

Նույն շարքից