Քաղաքական Միջազգային 

Լավրովն ու Քերին արտահայտվել են հօգուտ Սիրիայում կրակի շուտափույթ դադարեցման. ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանի և ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ Սերգեյ Լավրովն ու Ջոն Քերին հեռախոսազրույցի ընթացքում չորեքշաբթի արտահայտվել են Սիրիայում կրակի շուտափույթ դադարեցման և հումանիտար հասանելիության ապահովման օգտին: Այդ մասին հայտնում է TASS-ը՝ հղում անելով ՌԴ ԱԳՆ-ին:

«Ուշադրության կենտրոնում եղել է սիրիական կարգավորման թեման, փետրվարի 11-ին Մյունխենում Սիրիայի աջակցության միջազգային խմբի առաջիկա նիստի ետ կապված,- տեղեկացրել են ՌԴ ԱԳՆ-ում:- Զրուցակիցները միասնական կարծիք են հայտնել կրակի շուտափույթ դադարեցման հասնելու և բոլոր արգելափակված բնակավայրերին հումանիտար հասանելիության ապահովման անհրաժեշտության վերաբերյալ, և քննարկել են համապատասխան պայամնավորվածությունների համաձայնեցման հնարավորությունը ՄԱԿ ԱԽ 2254 բանաձևի իրագործման կոնտեքստում»:

«Հաստատվել է, որ այդ բանաձևի պահանջները սիրիական կառավարության և ընդդիմության ներկայացուցիչների միջև բանակցությունների ձևաչափի և ժամկետների վերաբերյալ թույլ չեն տալիս որևէ նախնական պայմաններ և վերջնագրեր առաջադրել»,- հավելել են ՌԴ ԱԳՆ-ում:

Նույն շարքից