Քաղաքական Միջազգային 

Թուրքիան փորձում է պաշտպանել ահաբեկիչների հետ իր կեղտոտ բիզնեսը. ՌԴ ԱԳՆ

Թուրքիան փորձում է պաշտպանել ահաբեկիչների հետ իր «կեղտոտ բիզնեսը»՝ անհանգստություն հայտնելով սահմանի մոտ սիրիական բանակի գործողությունների առնչությամբ։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ փոխանցում է RIA Novosti-ն։

«Հասկանալի է, թե ինչու են սիրիական բանակի այդ հաջողությունները թուրքական կողմի նման դժգոհությունը առաջացնում։ Թուրքական իշխանության կեղտոտ բիզնեսը պետք է, ակնհայտ կերպով, ինչ-որ կերպ պաշտպանել»,- ասել է նա՝ նշելով, որ դրանում ներգրավված են նաև վերահսկվող ԶԼՄ-ները։

Եվս մեկ խնդիր, որը, նրա խոսքով, հանգիստ չի տալիս թուրքական իշխանություններին, քուրդ բնակչության ցեղասպանությունն է։ Նա նշել է, որ հավանաբար այստեղ ևս մեկ նպատակ է հետապնդվում՝ հայտարարվող ինչ-որ տարօրինակ նպատակների քողի ներքո հարակից ինքնիշխան պետության տարածքում մեծ հողակտորի օկուպացումը։

Նույն շարքից