Delta 4 հրթիռը հաջողությամբ մեկնարկել է Կալիֆոռնիայի տիեզերակայանից ԱՄՆ հետախուզության ռազմատիեզերական հետախուզության ազգային վարչության (NRO) արբանյակի հետ մեկտեղ: Առաքելության գաղտնիության պատճառով մեկնարկից հետո հաջորդ րոպեին United Launch Alliance (ULA) ընկերությունը դադարեցրել է թողարկման հեռարձակումը, գրում է RIA Novosti-ն:
«Գաղտնիութան քողը, որը ծածկում է այդ գաղտնի արբանյակը, նշանակում է, որ ոչ մի տեղեկություն հավաքած բարձրության, վերին աստիճանի շարժիչի թողարկման և արբանյակի բաժնի մասին չի ստացվի իրական ժամանակի ռեժիմում»,- ասվում է հաղորդագրությունում: