Հասարակություն 

Պատրիարք Կիրիլը Կուբայում կհանդիպի Ռաուլ Կաստրոյի հետ

Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը փետրվարի 11-ին կհանդիպի Կուբայի նախագահ Ռաուլ Կաստրոյի հետ: Այս մասին ասված է Կուբայի ԱԳ նախարարության կայքում:

Ըստ Gazeta-ի, այցի ընթացքում Պատրիարք Կիրիլը պաշտոնական հանդիպում կունենա Կաստրոյի հետ, ինչպես նաեւ կմասնակցի այլ միջոցառումների:

Ավելի վաղ հայտնի էր դարձել նաեւ, որ Լատինական Ամերիկա այցի ընթացքում Պատրիարք Կիրիլը կհանդիպի նաեւ Հռոմի Ֆրանցիսկոս Պապի հետ:

Նույն շարքից