Հասարակություն 

Երևանաբնակները՝ Էլեկտրաէներգիայի թանկացման մասին

Քաղաքացիների  մեծամասնության  կարծիքով  Էլեկտրաէներգիայի թանկացման հարցը խոցելի խնդիր է և այդ   անմիտ  որոշումը շատ վատ ու բացասական ազդեցություն կարող է ունենալ Հայաստանի քաղաքացիների սոցիալական վիճակի վրա,- այս մասին այսօր  analitik.am-ի հետ զրույցի ժամանակ  ասացին  երևանաբնակները:   

 

 

 analitik.am-ի հարցին՝  ինչպե՞ս  եք վերաբերում էլեկտրաէներգիայի թանկացմանը, քաղաքացիների մեծ մասը  պատասխանեց, որ «մեկ ծաղկով գարուն չի գա» և անօգուտ  է  որևէ  բան ձեռնարկելը, քանի  որ մեկ  ձայնով  ոչինչ  չի  փոխվի: Նրանց կարծիքով` էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պետք է համախմբվել և պայքարել միասնական ուժերով:  Քաղաքացիների հետ զրույցի ժամանակ պարզ դարձավ, որ մեր քաղաքացիների մեծ մասը կարծում է, որ իշխանությունը աշխատում է միայն սեփական շահերի համար: Պետությունը պետք է քիչ կաշառք ուտի և փորձի աջակցել քաղաքացիներին, ովքեր ունեն պետության աջակցության  ու  վստահության  կարիքը: Քաղաքացիների զգալի մասի կարծիքով պետությունը պետք   է   մտածի  ժողովրդի   բարեկեցության  մասին, այլ ոչ թե միայն իր ստամոքսի: 

 

  Հայաստանում գտնվող օտարերկրացիներից մեկը նույնպես կողմ էր միասնական պայքարի գաղափարին և   ասաց. «Ինչպես  որ   պայքարեցիք  տրանսպորտի  վարձի  թանկացման  դեմ,  այնպես  էլ  պայքարեք հիմա»:

 

Ցավալի է, որ մեր երիտասարդների մեծ մասը բացարձակ անտարբերություն է ցուցաբերում այս հարցի վերաբերյալ և նրանց զգալի մասը տեղյակ էլ չէ, որ այսօր հայաստանաբնակները կանգնած են այս խնդրի առջև: Ասվածի  պարզ ապացույցն են  մեզ հետ զրույցի ժամանակ երիտասարդների տված  պատասխանները, որոնց մեծ մասը   կարծում է, որ էլեկտրաէներգիայի թանկացման հարցը բացարձակապես իրենց չի վերաբերում և չեն էլ ուզում մտածել այդ հարցի շուրջ:  

 

  analitik.am-ի հարցին՝ ինչպե՞ս   այս  թանկացումը  կանդրադառնա   ընտանիքների  սոցիալական  վիճակի  վրա,  քաղաքացիների մեծ մասը պատասխանեց՝   շատ  վատ: Քաղաքացիների զգալի մասը ասաց, որ այս թանկացումը   կզգացվի հատկապես ձմռանը,   քանի  որ  հայ ընտանիքների մեծ մասը  չունի  բավականաչափ   եկամուտ,  աշխատավարձը  շատ ցածր է  և  թոշակը   ծիծաղելու աստիճան աննշան:

 

Հարցին, ինչպե՞ս  պետք է պետությունը  կարգավորի  այս  հարցը, քաղաքացիներից ոմանք պատասխանեցին.

 

«Մեր  իշխանությունը  շատ  թույլ  է  և   սպառված,  և հազիվ թե որևիցե լուծում գտնվի»:



Հասմիկ Մխչյան

 

 

Նույն շարքից