Մշակույթ Հասարակություն 

Օսկարի հավակնորդներին յուրատեսակ անակնկալ կմատուցվի

Օսկար մրցանակաբաշխության հավակնորդների նվերների հավաքածուում կլինի նաև զուգարանի թուղթ: Մեկ փաթեթի գինը 900 դոլար է, հայտնում է The Guardian-ը: Հավաքածուի մեջ կլինեն նաև սրբիչներ և մաշկի խոնավացման միջոցներ: Այդ բոլորը տեղավորված են բնական կաշվով փաթաթված տուփում:

Գլխավոր կատեգորիաներում առաջադրված դերասանները և ռեժիսորները կստանան 200 հազար արժողությամբ նվերներ: Դրանց մեջ` բացի կոսմետիկայից, կլինեն նաև սեքս-խաղալիքներ, կրծքի ձգման վիրահատության  հավաստագրեր և տուրիստական ուղեգրեր:

Մրցանակաբաշխության արարողությունը տեղի կունենա փետրվարի 28-ին:

Նույն շարքից