Հասարակություն 

Բնապահպանութան նախարարությունն ու Կովկասի բնության հիմնադրամը կշարունակեն համագործակցությունը

ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն այսօր` հունիսի 18-ին, ընդունել է Կովկասի բնության հիմնադրամի նախագահ Դեյվիդ Մորիսոնին, հիմնադրամի տնօրեն Դենիել Սեպիկին և հիմնադրամի ազգային համակարգող` Արման Վերմիշյանին: Արամայիս Գրիգորյանը ողջունել է հյուրերին և նշել, որ նախորդ տարիների ընթացքում Կովկասի բնության հիմնադրամի և ՀՀ բնապահպանության նախարարության համատեղ ջանքերի շնորհիվ կատարված ներդրումներն ու իրականացված ծրագրերը էական առաջընթաց ու դրական տեղաշարժ են արձանագրել բնության հատուկ պահպանվող տարածքներում` հույս հայտնելով, որ այսուհետ ևս կշարունակվի արդյունավետ համագործակցությունը:

 

Դեյվիդ Մորիսոնը ողջունել և շնորհավորել է բնապահպանության նախարարին և հույս հայտնել, որ նորանշանակ նախարարի հետ կկարողանան արդյունավետ համագործակցել և իրականացնել իրենց հիմնական առաքելությունը` բնության հատուկ պահպանվող տարածքների բյուջեներին աջակցության ցուցաբերումը:  

 

Հանդիպման ընթացքում քննարկվել են 2014թ.-ի ընթացիկ ծրագրերը, հետագա ֆինանսական աջակցության հնարավորությունների ընդլայնման, ինչպես նաև մասնավոր և կորպորատիվ սեկտորի առավել ակտիվ ներգրավման հարցերը: 


Նույն շարքից