Արաբկիր վարչական շրջանի բազմաբնակարան շենքերի շքամուտքերում վնասված կամ հնամաշ ցուցատախտակները փոխարինվում են նորերով: Դրանց վրա փակցվելու են Երևանի քաղաքապետարանի և մայրաքաղաքի վարչական շրջանների թեժ գծերի հեռախոսահամարները: Գործընթացը կտևի մի քանի օր:
Հարգելի համաքաղաքացիներ,
Հիշեցնենք, որ նշված հեռախոսահամարների մասին ամբողջական տեղեկատվությունը կարող եք ստանալ նաև Երևանի քաղաքապետարանի www.yerevan.amպաշտոնական կայքից: