Հայաստան Քաղաքական 

Համալիրի վաճառքը պաշտոնապես չեղյալ համարվեց

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր՝ փետրվարի 11-ին, պաշտոնապես չեղյալ համարեց Նախորդ տարի օգոստոսի 13-ին ՀՀ կառավարության նիստի ժամանակ որոշում էր կայացվել Պաշտպանության նախարարության ենթակայության տակ գտնվող և ՀՀ սեփականություն հանդիսացող «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վաճառքի ձևով օտարել ՆՏԱԱ ԻՆՎԵՍՏՄԵՆՏ Գրուպ ՍՊԸ-ին: Գույքը վաճառվել էր 20 օր առաջ ստեղծված կազմակերությանը 30 մլն ԱՄՆ դոլարով:

«Հաշիվ առնելով այն հանգամանքը, որ գնորդը սահմանված ժամկետներում վճարումը չի կատարել, այդ իսկ պատճառով էլ պայմանագիրը չեղյալ է համարվում: Կարծում եմ, որ սա պետք է տեղափոխվի պետական գույքի կառավարման վարչություն, որտեղ էլ կկառավարվեն Համալիրի բաժնետոմսերը»,- ասաց վարչապետը:

Կառավարության նիստում հաստատվեց ՊՆ փոխնախարար Արա Նազարյանի  ներկայացրած նախագիծը:

Նույն շարքից