Կարմիր խաչի տեղեկություններով` Սիրիայի Հալեպ քաղաքից ակտիվ մարտերի հետևանքով մոտ 50 հազար մարդ լքել է իր բնակության վայրը:
Ինչպես նշում են լրատվամիջոցնեը Հալեպի հումանիտար վիճակը վատանում է` խմելու ջուր, էլեկտրականություն չկա և մարդասիրական կազմակերպությունները չեն կարողանում օգնություն հասցնել: Հարյուրավոր բնակիչներ, այս պահի դրությամբ, Թուրքիայի սահմանին են կուտակվել:
Ըստ տեղեկությունների՝ Հալեպից մոտ 300 հազար մարդ է արտագաղթել: Սիրիայի կառավարական ուժերը ռուսական ավիացիայի օգնությամբ շարունակում են Հալեպի ազատագրման աշխատանքները: