Հասարակություն 

Կենտրոնում անցկացվեց Տիգրան Պետրոսյանի ծննդյան 85 ամյակին նվիրված տարեցների շախմատային մրցաշար

Ամառը վարչական շրջաններում հետաքրքիր անցկացնելու Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանի նախաձեռնությամբ կրթության, մշակութի և սպորտի բաժինը Օղակաձև զբոսայգում հունիսի 15-ից 18-ը կազմակերպել էր  աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի ծննդյան 85 ամյակին նվիրված Կենտրոն  վարչական շրջանի տարեցների շախմատի մրցաշար:



Մրցաշարը թեև կոչվում էր տարեցների  սակայն մասնակիցում էին 28-84 տարեկան շախմատի և սիրողական, և պրոֆեսիոնալ կենտրոնի բնակիչներ: Երեք օր շարունակ  զբոսայգում  շախմատային բուռն եռուզեռ էր, որոնց հետևում էր  վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանը:



Երրորդ և երկրորդ տեղերը զբաղերեցին  Խաչիկ Խաչատրյանը և Վաչիկ Ռուշանյանը: Առաջին տեղը զբաղեցրած Ռուբիկ Ստեփանյանը , ոգևորված իր հաղթանակով, ընկերական խաղի հրավիրեց վարչական շրջանի ղեկավարին: Պարտիան ավարտվեց ոչ ոքի:



«Իրականում այսպիսի  միջոցառումները  մտերմացնում են մարդկանց, տարեցներին նոր եռանդ տալիս:  Շախմատի մրցաշարը շարունակական է լինելու, ու վստահ եմ, որ շատ շուտով մյուս վարչական շրջաններից կմիանան մեզ ու կկայանա քաղաքային փուլ»,- շնորհավորելով  ներկաներին և հաղթողներին ասաց Արա Սադոյանը: Առաջին 3 տեղերը զբաղեցրած մասնակիցները վարչական շրջանի ղեկավարից ստացան պատվոգերեր և դրամական պարգևներ:

Նույն շարքից