Քաղաքական Միջազգային Հասարակություն 

«Խաղաղասիրության գլոբալ ինդեքս-2014» ութերորդ ամենամյա հաշվետվություն

Հրապարակվել Է «Խաղաղասիրության գլոբալ ինդեքս-2014» (Global Peace Index) ութերորդ ամենամյա հաշվետվությունը, որը պատրաստել Է Institute for Economics and Peace-ը (IEP) միջազգային հետազոտական կազմակերպությունը:

 

«Մենք ապրում ենք մարդկության պատմության ամենախաղաղ դարաշրջանում, սակայն, Global Peace Index-ի համաձայն, վերջին յոթ տարիներին տեղի ունեցավ խաղաղության մակարդակի զգալի անկում»,-ասված Է հաշվետվության մեջ:

 

2008 թվականից 162 երկրներից 111-ում իրադրության վատացում Է դիտվում, իսկ 51 երկրներում խաղաղասիրության ցուցանիշները բարելավվել են:

 

«Անցած տարվա ընթացքում աշխարհը նվազ խաղաղասեր Է դարձել հիմնականում ահաբեկչական ակտիվության, հակամարտությունների ու փախստականների և հարկադիր վերաբնակների թվաքանակի աճի պատճառով: 500 մլն մարդ ապրում Է անկայունության և հակամարտությունների վտանգին ենթարկված երկրներում: Նրանցից 200 միլիոնը աղքատության եզրին են»,-նշվում Է հաշվետվության մեջ:

 

Ամենախաղաղասեր տարածաշրջան Է ճանաչվել Եվրոպան, որտեղ գտնվում են քսան առավել խաղաղասեր երկրներից 14-ը: Ինդեքսի առաջին տեղերն զբաղեցնում են՝ Իսլանդիան, Դանիան և Նոր Զելանդիան:

 

«Սիրիան խաղաղասիրության նվազագույն ցուցանիշով փոխարինել Է Աֆղանստանին: Հարավային Սուդանը ամենախորը անկումն Է գրանցել «Խաղաղասիրության գլոբալ ինդեքս»-ում՝ իջնելով 16 դիրքով և հայտնվելով 160-րդ տեղում»,-ասված Է հաշվետվության մեջ:

«Խաղաղասիրության գլոբալ ինդեքս»-ում Ռուսաստանն զբաղեցնում Է 152-րդ տեղը, Ուկրաինան՝ 141-րդ, Հայաստանը՝ 97-րդ, Ադրբեջանը՝ 123-րդ տեղը:

 

«Խաղաղասիրության գլոբալ ինդեքս» հաշվետվությունը համալիր ցուցանիշ Է, որը բնութագրում Է երկրների խաղաղասիրությունը՝ կախված պետության ներսում բռնության մակարդակից, ինչպես նաև նրա արտաքին ագրեսիայի մակարդակից:  

 

Երկրների վարկանիշը ձևավորվում Է 22 ցուցիչների գնահատման ճանապարհով, որոնք միավորված են երեք բաղադրիչներում՝ գործող ներքին ու միջազգային հակամարտությունները, որոնցում ներքաշված Է այդ երկիրը, հանրային անվտանգության ապահովման աստիճանը, պետության ռազմականացման մակարդակը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

 

Նույն շարքից