Հասարակություն Տնտեսություն 

Հայաստանում դեղերի գները 20-30 %-ով կնվազեն. Ղուկաս Ուլիխանյան

analitik.am

 

ՀՀ Առողջապահության նախարարության «Դեղերի շրջանառության ոլորտի բարեփոխումների» ծրագրի իրագործման  արդյունքում հանրապետությունում դեղերի գները 20-30 %-ով կնվազեն: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց առողջապահության նախարարի խորհրդական Ղուկաս Ուլիխանյանը:


Նրա դիտարկմամբ՝ դեղերի գները Հայաստանում վերջին տարիներին անշեղորեն աճել են: Հաշվի առնելով սա՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նախարարություն կատարած իր վերջին այցի ժամանակ հանձնարարել է դեղորքային քաղաքականության այնպիսի բարեփոխումներ իրականացնել, որոնց շնորհիվ դեղերի գները կնվազեն, բայց դա չի ազդի որակի վրա:


«Հայաստանում անդրազգային կազմակերպությունները միջամտում են դեղերի գների կարգավորմանը և մենաշնորհային դիրք են գրավում: Դեղերի թանկացումը պայմանավորված է նաև արտադրողի կողմից թանկացումներով, ինչպես նաև՝ տարադրամի փոխարժեքի տատանումներով»,- ասաց Ղ. Ուլիխանյանը:


Նա ևս մեկ անգամ շեշտեց, որ գների նվազումը դեղերի որակի վրա ոչ մի կերպ չի անդրադառնա:


 Ղ. Ուլիխանյանի խոսքով՝ հարևան Վրաստանում դեղերի գները, Հայաստանի համեմատ, մինչև 50 տոկոսով տարբերվում են հիմնականում այն պատճառով, որ այնտեղ գործում է զուգահեռ ներմուծումը և կա ավելացված արժեքի հարկ:


Հայաստանում էլ տարբեր դեղատներում նույն դեղամիջոցի տարբեր գները նա համարում է կոնկրետ դեղատան խնդիրը: Գնորդն ընտրում է այն դեղատունը, որտեղ ավելի էժան է:

 

 

Նույն շարքից