Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը փետրվարի վերջին պաշտոնական այցով կմեկնի Իրան։ Դրա մասին հայտարարել է Ադրբեջանում Իրանի դեսպան Մոհսեն Պակայինը, փոխանցմում է ադրբեջանական APA-ն։
Այցն իրականացվում է Իրանի նախագահ Հասան Ռուհանիի հրավերով։ Իրանցի դեսպանի խոսքով՝ նախատեսվում է, որ երկու կողմերի միջև կստորագրվեն տնտեսական ու էներգետիկ ոլորտներին առնչվող փաստաթղթեր։