Հայաստան Քաղաքական 

Կարեն Ճշմարիտյանը չի բացառում իր պաշտոնանկության վարկածը

ՀՀ էկոնոմիայի նախարար Կարեն Ճշմարիտյանը այսօր լրագրողների իր պաշտոնանկությանը վերաբերվող հարցին պատասխանեց, թե չի բացառում իր հնարավոր պաշտոնանկությունը:

«Պետք չէ անձնավորել այս հարցը: Այս ընթացքում մեր լրահոսն ավելի շատ անձնականացնում է, քան պետք է քաղաքականացի: Ցանկացած այսպիսի գործընթացներում, երբ կա քաղաքական երկխոսություն կամ քաղաքական խնդիրների լուծման անհրաժեշտություն, առաջին հերթին պետք է ուշադրություն դարձնել ու պաշտոններն ընկալել ոչ թե անձնավորված, այլ որպես քաղաքական պատասխանատվության, գաղափարական բանակցությունների, մասնագիտական դաշտում առավել ընդգրկվածության առումով, այլ ոչ թե անձի»,- ասել է Կարեն Ճշմարտիյանը:

Նա նկատեց, որ շաբաթվա վերջում քաղաքական իրադրությունում պարզություն կմտցվի:

Նույն շարքից