Հասարակություն 

Ռուսաստանում Հայաստանի 3 քաղաքացի է ձերբակալվել

Ռուսաստանում Հայաստանի երեք քաղաքացի է ձերբակալվել: Նրանք կասկածվում են Մոսկվայում ավազակային հարձակումներ կատարելու մեջ, հայտնում է TACC-ը:

Վերջիններս հունվարի 20-ին ներխուժել են Շիպիլովսկայա փողոցի համար 13 տուն եւ զենքի սպառնալիքի տակ տանտիրուհուց գողացել զարդեր, գումար եւ  մեքենայի բանալիներն ու փաստաթղթերը։ Այդ մեքենայով էլ նրանք դիմել են փախուստի։

Օպերատիվ միջոցառումների ընթացքում ոստիկանները Կրասնոդարի երկրամասում ձերբակալել են հանցավոր խմբի ղեկավարին, իսկ դրանից հետո Մերձմոսկովյան տարածքում՝ հանցագործության 2 մասնակիցներին:

Նրանց մեղադրանք է ներկայացվել ավազակային հարձակման համար։ Ըստ օպերատիվ տեղեկությունների՝ նրանք նախկինում Մոսկվայում մի շարք նմանատիպ այլ հանցագործություններ էլ են կատարե

Նույն շարքից