Հայաստանում դեռեւս առկա են էական խնդիրներ կոռոպւցիայի դեմ պայքարի ոլորտում, իր մեկամյա առաքելության առիթով կազմակերպված ֆեյսբուքյան ճեպազրույցի ընթացքում` պատասխանելով ԱՄՆ արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցերին, ասաց ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլզը:
«Ակնկալում ենք, որ ՀՀ Կառավարությունը կհարգի հանրային հայտարարությունները և ազատ և արդար ընտրություններ կազմակերպելու հանձնառությունը»,- ասաց դեսպանը:
Այն հարցին` եթե ՀՀ իշխանությունները չարձագանքեն ՀՀ-ում անցկացված սահմանադրական հանրաքվեի ընթացքում գրանցված խախտումները քննելու դեսպանի կոչերին, ինչպե՞ս դա կանդրադառնա ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների վրա, դեսպանը պատասխանեց. «Ինչպես ասել ենք, ԱՄՆ դեսպանատունը խորապես անհանգստացած է խախտումների մասին այն մեղադրանքներից, որոնք հնչեցնում է մամուլը և քաղաքացիական հասարակությունը: Մենք կոչ ենք արել Կառավարությունը, ինչպես Դուք նշեցիք, ամբողջապես հետաքննել և դատական կարգով հետապնդել այդ հանցագործությունները: Ակնկալում ենք, որ ՀՀ Կառավարությունը կհարգի հանրային հայտարարությունները և պարտավորությունները կազմակերպել ազատ և արդար ընտրություններ»: