Առողջապահություն Գիտություն Հասարակություն Հոգեբանի անկյուն 

Ձեռքի ձևից կարելի է իմանալ ապագա հիվանդությունները

analitik.am

Վաղուց ի վեր համարվել է՝  որքան ավելի լայն է ձեռքի ափը, այնքան ամուր է առողջությունը։ Սակայն լայն ափեր ու կարճ մատներ ունեցող մարդիկ հակված են արյան շրջանառության համակարգում խանգարումների, նախ և առաջ՝ արյան բարձր ճնշման։

Իսկ ահա նեղ ափեր՝ բարակ երկար մատներով ու գունատ մաշկով, սովորաբար ունենում են նյարդային նուրբ համակարգով մարդիկ, որոնք անչափ դյուրազգաց են ջերմաստիճանի կամ մթնոլորտային ճնշման տատանումների, ժամային գոտիների փոփոխության, բարձր ձայների, հուզական գերծանրաբեռնումների նկատմամբ։

Փոքր դաստակ ունեցողները օժտված են չափազանց զգայուն վեգետատիվ նյարդային համակարգով։ Նրանց բնորոշ հիվանդություններն են բրոնխների ասթման, ուղիղ աղիքի բորբոքումը, հիպոտոնիան։

Մսեղ ափեր ունեցող մարդիկ առավել հաճախ տառապում են արյան շրջանառության հետ կապված խնդիրներով։ Նրանց մոտ դանդաղ է ընթանում նյութափոխանակությունը, հնարավոր է վահանաձեւ գեղձի հիպոֆունկցիա։

Նույն շարքից