Հայաստան Քաղաքական 

Չինովնիկները հետևողականորեն չէին կատարում ՄԻՊ-ի պահանջները. Հ. Հովհաննիսյան

Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը «Անալիտիկ» մամուլի ակումբում կայացած ասուլիսի ժամանակ նշեց, որ Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը Եվրախորհրդարանի կողմից մեր առջև դրված կետերից էր:

«Եվրախորհուրդը մեր առջև դրեց պայմաններ և այդ պայմաններից մեկը եղել է մադրու իրավունքների ինստիտուտի ստեղծումը և 2001 թվականին Եվրոպայի խորհրդի անդամ դառնալուց հետո Հայաստանը անցկացրեց սահմանադրական փոփոխություններ և սահմանադրորեն ամրագրեց մարդու իրավունքների պաշտպանության ինստիտուտը: Չնայած այդ բանին չինովնիկները հետևողականորեն չէին կատարում ՄԻՊ-ի պահանջները»,-ՄԻՊ-ի ինստիտուտի մասին նման կարծիք հայտնեց բանախոսը:

Մյուս բանախոս «Իրավաբանների և հոգեբանների միջազգային ասոսացիա» ՀԿ նախագահ Խաչատուր Մարոզյանի կարծիքով ՄԻՊ-ի ինստիտուտը լուրջ անելիքներ ունեցող կառույց է, սակայն օրենքով հստակ սահմանված լիազորություններ չունի:

«Քանի որ Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը օրենքով հստակ սահմանված լիազորություններ չունի առաջանում է առաջխաղացման հոգեբանական գայթակղություն: Հետևելով նախկին ՄԻՊ-ի զեկույցներին, խորը ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ նա ինչ-որ բան ուզեցել է անել, բայց ինչպես մեկ առիթով ասել եմ դա ՄԻՊ-ի անզորության ճիչ էր»,-նշեց բանախոսը:

Նույն շարքից