Հասարակություն 

Արթուր Ասատրյանի (Դոն Պիպո) և Մանվել Գրիգորյանի միջև որևէ թշնամանք չկա

«Առաջին լրատվական»-ը տեղեկություններ էր տարածել հունիսի 18-ին Էջմիածնում տեղի ունեցած վիճաբանության արդյունքում հնչած կրակոցների վերաբերյալ, որի համաձայն գեներալ Մանվել Գրիգորյանի և Սերյան Սարոյանի եղբորորդիների հետ վիճաբանողն ու կրակողը եղել է Էջմիածնում շատ հայտնի Արմանը, որը  ճանաչված գործարար և բարերար Արթուր Ասատրյանի (Դոն Պիպո) մտերիմներից է:

 

analitik.am –ը կապ հաստատեց Արթուր Ասատրյանի (դոն Պիպո) խորհրդական Արտյոմ Փալիկյանի հետ, ով հերքեց մամուլում տարածված լուրերը՝ ասելով, որ վերոնշյալ դեպքի հետ Արթուր Ասատրյանը (դոն Պիպո) որևէ կապ չունի. «Առաջին դեպքը չի, որ որոշ ԶԼՄ-ներ կապում են Արթուր Ասատրյան գործարարի անունն իր հետ բացարձակ կապ չունեցող դեպքերի հետ, չեմ կարող ասել, թե ինչու, գուցե ինչ-որ մեկի պատվերով»: Իսկ ինչ վերաբերում է Մանվել Գրիգորյանի և Արթուր Ասատրյանի հարաբերություններին, ապա Արտյոմ Փալիկյանը նշեց. «Նման լուրերն ուղղակի զարմանք են առաջացնում, քանի որ որևէ թշնամանք կամ հակամարտություն  Արթուր Ասատրյանի և Մանվել Գիրգորյանի միջև չկա, այդ մասին տարածված լուրերը բացարձակապես  չեն համապատասխանում իրականությանը»:

 

Հիշեցնենք, որ ավելի վաղ Մանվել Գրիգորյանի խորհրդական, ԵԿՄ վարչության անդամ Վարդան Վարդանյանը shamshyan.com-ին տված իր  հարցազրույցում նույնպես հերքել էր Մանվել Գրիգորյանի և Արթուր Ասատրյանի (Դոն Պիպո) միջև առկա թշնամանքի մասին լուրերը:

 

Ստացվում է, որ հերթական անգամ որոշ ԶԼՄ-ներ սեփական ռեյտինգը բարձրացնելու համար ապատեղեկատվություն են տարածում՝ օգտագործելով հանրության շրջանում ճանաչված մարդկանց անունները:

 

Նույն շարքից