Քաղաքական Միջազգային 

Յենս Ստոլտենբերգը կոչ է արել Ռուսաստանին հրաժարվել Աբխազիայի և Հյուսիսային Օսեթիայի անկախ պետություններ ճանաչելուց

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Բրյուսելում ընթացող ՆԱՏՕ-Վրաստան հանդիպման նիստից առաջ կոչ է արել Ռուսաստանին հրաժարվել Աբխազիայի և Հյուսիսային Օսեթիայի անկախ պետություններ ճանաչելուց, հաղորդում են լրատվամիջոցները:

«Կոչ եմ անում հրաժարվել Աբխազիայի և Հյուսիսային Օսեթիայի անկախ պետություններ ճանաչելուց, դրանք համարվում են Վրաստանի մարզեր, որպես անկախ պետություն կարգավիճակով », - հայտարարել է ալյանսի գլխավոր քարտուղարը:

Նրա խոսքերով՝ Ռուսաստանը շարունակում է խախտել Վրաստանի տարածքային անձեռնմխելիությունը: Նշել է նաև, որ Վրաստանը իրականացնում է ռեֆորմներ, և մոտենում է ալյանսին անդամակցելուն:

Նույն շարքից