Առողջապահություն Հասարակություն 

Պահպանե՛ք առողջ սնուցման կանոնները.ԱՆ

Ոչ վարակիչ հիվանդությունների առաջացմանը նպաստում են վարքագծային գործոնները: Այդ հիվանդությունների կանխարգելման նպատակով անհրաժեշտ է վարել առողջ ապրելակերպ։ Ինչպես տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, անհրաժեշտ է պահպանել հետևյալ կանոնները.

  1. Մի՛ չարաշահեք ալկոհոլը: Ալկոհոլի չարաշահումը նպաստում է ոչ վարակիչ հիվանդությունների` սրտանոթային հիվանդությունների, չարորակ նորգոյացությունների, շաքարային դիաբետի զարգացմանը:
  1. Հրաժարվե՛ք ծխախոտից և խուսափեք դրա ծխից`  ծխախոտի ծուխը նույնքան վտանգավոր է, ինչպես ծխախոտի օգտագործումը, որը թոքի քաղցկեղի առաջացման հիմնական գործոններից է:
  1. Պահպանե՛ք առողջ սնուցման կանոնները`

1)     օգտագործեք օրական 400 գրամ միրգ և բանջարեղեն,

2)    խուսափեք ճարպոտ մսով սնունդ պատրաստելուց,

3)    մսամթերք օգտագործելիս նախընտրությունը տվեք թռչնամսին և ձկնամսին,

4)    օգտագործեք ոչ շատ յուղոտ կաթ և կաթնամթերք,

5)    սննդում սահմանափակեք ճարպերի, աղի, շաքարի օգտագործումը:

  1. Պահպանեք ֆիզիկական ակտիվ կենսակերպ` օրական 30 րոպե և ավելի քայլեք, զբաղվեք սպորտով և ֆիզիկական վարժություններով:

Նույն շարքից