«Գարուն» ամսագրի գլխավոր խմբագիր Վարուժան Այվազյանի հոգեհանգիստը տեղի կունենա փետրվարի 12-ին ժամը 17:00-ին՝ Երևանի Հյուսիսային ավտոկայանի հարևանությամբ գտնվող «Մուշ» սգո սրահում: Վերջին հրաժեշտը՝ փետրվարի 13-ին՝ 13:00-ին, նույնպես «Մուշ» սգո սրահից:
Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ Այվազյանի ընտանիքից:
Փետրվարի 11-ին Երևանում կյանքի 58-րդ տարում վախճանվել է հայ արձակագիր, ՀԳՄ անդամ, «Գարուն» գրական-գեղարվեստական ամսագրի գլխավոր խմբագիր Վարուժան Այվազյանը: