Գյուղացի կին Թուրքիայի արևմտյան Մանիսա նահանգից 44-ամյա Թյուրքան Էգրիբոյունը հաջողությամբ ավանակներ է բազմացնում, որոնց կաթը մեծ տարածում ունի և սպառվում է ամբողջ Թուրքիայում: Սակայն այս բիզնեսը զարգացնելը գնալով ավելի է բարդանում, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:
Պատճառն այդ կենդանիների գնի ոչ պակաս արագ աճն է։ Նախկինում այդ կենդանիներին հնարավոր էր գնել 68 դոլարով, իսկ այժմ` 340 դոլարով, և այն էլ՝ պետք է լավ փնտրել։
«Այժմ դժվար է հարմար գնով գնել, հատկապես ձմռանը, թեև մենք փնտրում ենք ամբողջ նահանգում»,- պատմել է կինը: