ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման խոստովանել է, որ հոգնել է սելֆիից: Այս մասին Twitter-ի իր էջում գրել է BuzzFeed-ը. հաղորդում է Gazeta-ն:
Օբաման հայրենի Իլինոյս նահանգում հանդիպել է իր կողմնակիցներին: ԱՄՆ նախագահը խոստովանել է, որ հոգնել է սելֆիի մշտական խնդրանքներից:
«Եթե մենք սմարթֆոններ ունենայինք, երբ ես նոր էի առաջադրվում նախագահի պաշտոնում, վստահ չեմ, որ ընդհանրապես կգնայի այդ քայլին: Մարդիկ այլեւս չեն ցանկանում ձեռքս սեղմել, չէ՞ որ նրանք հեռախոս ունեն»,- պատմել է Օբաման: