Ինչպես հայտնի է, Հմայակ Հովհանննիսյանը հայտարարել է, որ ՀԱԿ-ը միանալու է «Նոր Հայաստանի»-ին՝ մասնակցելով մարտի մեկին անցկացվելիք հանրահավաքին։ Այս հարցի մասին Analitik-ը զրուցել է ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Լյուդմիլա Սարգսյանի և ՀԱԿ վարչության անդամ Վլադիմիր Կարապետյանի հետ։
«Կոնգրեսի հետ ակտիվ շփումներ չունեմ վերջին ժամանակներս։ Տեղյակ չեմ, թե ով է այդ մասին հայտարարություն արել կամ ՀԱԿ-ը մասնակցելու՞ է տվյալ հանրահավաքին, թե՞ ոչ», - նշեց Լյուդմիլա Սարգսյանը։
Իսկ ՀԱԿ վարչության անդամ Վլադիմիր Կարապետյանն, անդրադառնալով հարցին՝ նշեց, որ «Նոր Հայաստանի»-ին միանալու որոշման մասին ՀԱԿ-ը կտեղեկացնի մոտ օրերս, քանի որ հիմա դեռևս քննարկումներ ու խորհրդակցություններ են անցկացվում այդ հարցի վերաբերյալ։