Հասարակություն 

Կանադայում թունավոր լճեր կհայտնվեն

analitik.am

Կանադայում լճերն ավելի շատ են, քան որեւէ այլ երկրում՝ մոտ 3 մլն: Շուտով այնտեղ նորերը կհայտնվեն, սակայն դրանք ամենեւին էլ այն լճերը չեն, որոնք գրավում են իրենց բնական գեղեցկությամբ, պատմում է Bloomberg-ը:

Կանադայում նավթի մշակումը թափ է հավաքում. ներդրումների տարեկան ծավալը կազմում է 19 մլրդ դոլար: Խոշոր ընկերություններն, ինչպես օրինակ Syncrude Canadа-ը, Royal Dutch Shell-ն ու Imperial Oil Ltd-ը(Exxon Mobil-ի «դուստր» ձեռնարկություն) տեղ են որոնում, որտեղ հնարավորի կլինի կուտակել աղտոտված ջուրը, որը ստացվում է տաբեր տեսակի հեղուկ վառելիքի արտադրության ժամանակ:

2022թ.-ին նման ջրերի ծավալը կաճի այնքան, որ կլցնի նյույորքյան Կենտրոնական զբոսայգու տարածքի չափով պահեստն ու կունենա 3 մետր խորություն, հաղորդում է Russia Today.-ը:

Այս խնդիրը լուծելու համար նավթարդյունաբերող ընկերությունները ծրագիր են կազմել, որը կոչված է Կանադային հյուսիսում գտնվող Ալբերգ նահանգը վերածել  արհեստական  «լճերի մարզի»: Նրանցից ոմանք տեղական իշխանությունների կողմից արդեն թույլտվություն ստացել են դատարկ կարյերները լցնել, որտեղ նավթարդյունահանող գործարաններից նավթային ավազ ու տոքսիկ ջրեր են ստացվում:

Երկրի «կանաչ» շարժման մասնակիցները խուճապի մեջ են. արդեն եղել էր դեպք, երբ Syncrudе գործարանի արհեստական լճում 1600 բադ էր սատկել: Հայտնի չէ, ինչի կհանգեցնի նման ջրամբարների ի հայտ գալը Կանադայի էկոհամակարգի վրա՝ տափաստաններ ու ճահիճներ:

Նույն շարքից