Հասարակություն 

Մեքսիկական բանտում խռովության ու բախումների զոհ է դարձել 50 մարդ

Մեքսիկայի Մոնտերեյ քաղաքի բանտերից մեկում բունտի հետևանքը եղել է այն, որ առնվազն 50 մարդ է մահացել: Մեքսիկական Milenio TV հեռուստաընկերության հաղորդմամբ՝ անկարգությունների հետևանքով զոհվածների թվում կան ինչպես կալանավորներ, այնպես էլ՝ բանտի պահակներ: Մի քանի բանտարկյալ փախել է:

Ականատեսների խոսքով՝ «Տոպո Չիկո» բանտի տարածքից լսվել են, ենթադրաբար, ձեռքի նռնակների պայթյունների ձայներ, ծխի ամպեր են երևում: Դեպքի վայր են ուղարկվել դաշնային ոստիկանության ստորաբաժանումներ:

Մեքսիկայի իշխանությունները դեռևս ոչ մի կերպ չեն մեկնաբանում կատարվածը:

Նույն շարքից