Հասարակություն 

Միշել Օբաման ճանաչվել է ԱՄՆ ամենաոճային կինը

Նորաձևության աշխարհում հայտնի Harper’s Bazaar ամսագիրը ներկայացրել է ԱՄՆ տասն ամենաոճային կանանց ցուցակը:  Տասնյակում հայտնվել են հոլիվուդյան դերսանուհիներ, երգիչներ և մոդելներ:

 

Տասնյակի առաջին հորիզոնականում ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբաման է: Նորաձևության քննադատներն ու ամսագիրը կարծում են, որ Օբաման ոչ միայն խիստ նորաձև է, այլև նախապատվությունը տալիս է հասանելի և մատչելի գներով հագուստների, որոնք կարող են կրել նաև հասարակ ամերիկուհիները:

 

 

Ըստ ամսագրի, հասարակ հագուստները շատ են սազում առաջին տիկնոջն ու ավելի ընդգծում նրա փայլը: Տասնյակի երկրորդ հորիզոնականում Օլսեն քույրերն են, որոնք, ըստ ամսագրի, բոհեմյան ոճի լավագույն կերպարներն են ընտրում և կարողանում են գնահատել վինտաժային հագուստները:

 

Տասնյակում ներառված են նաև Դենի Հեմինգուեյը, Էմմա Սթոունը, Սարա-Ջեսիքա Փարքերը, Գվինեթ Փելթրոուն: Տասնյակի վերջին հորիզոնականում հայտնվել է փոփ-թագուհի Մադոննան: Երգչուհին կարողանում է զանգվածային միջոցառումների ժամանակ բոլորին զարմացնել իր հագուկապով և ոճով:

 

Նույն շարքից