Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը կոչ է արել Մոսկվային կասեցնել Սիրիայում ավիահարվածները, հայտնում է Reuters-ը:
«Մենք կոչ ենք, որ Ռուսաստանի գործողությունները դադարեցվեն, քանի որ հազարավոր մարդիկ լքել են իրենց տները ռմբակոծությունների պատճառով: Մեզ հարկավոր է վստահ լինել, որ Բաշար Ասադը կթողնի իր պաշտոնը»,- ասել է Օլանդը:
Բացի այդ, Ֆրանսիայի նախագահը մեղադրել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադին Ռուսաստանի օգնությամբ սեփական ժողովրդին սպանելու մեջ: