Քիչ առաջ ավարտվեց ՀՀ ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը, որտեղ օրակարգում քվեարկության էր դրված Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում ընտրելու համար Ազգային ժողովին թեկնածուի առաջարկը:
Ներկայացված երեք թեկնածուներ Զարուհի Փոստանջյան, Նարեկ Ալոյան և ՀՀԿ-ն ներկայացնող Արման Թաթոյանի միջև հանձնաժողովի անդամները ընտրեցին Թաթոյանին՝ տալով յոթ ձայն, իսկ Փոստանջյանն ու Ալոյանը ստացան համապատասխանաբար հինգ և երկու ձայն:
Այսպիսով, ԱԺ լիագումար նիստում կներկայացվի միայն Արման Թաթոյանի թեկնածությունը, ով ստանալով Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդը, վեց տարի ժամկետով կպաշտոնավարի ՄԻՊ-ի պաշտոնում:
Նոր ՄԻՊ-ին արդեն կարելի է շնորհավորել՝ չնայած դեռ քվերակությունը չի եղել, սակայն ավելին քան պարզ է, որ հենց Արման Թաթոյանն էլ զբաղեցնելու է այդ պաշտոնը: