Հայաստան Քաղաքական 

Սերժ Սարգսյանն այս պահին գտնվում է ԱԱԾ շենքում

Ըստ մեր ունեցած տեղեկությունների, այս պահին Սերժ Սարգսյանը գտնվում է Ազգային անվտանգության ծառայության շենքում:

Նշենք, որ այսօր՝ փետրվարի 12-ին,   լրանում է Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գորիկ Հակոբյանի պաշտոնավարման ժամկետը:

Այս ընթացքում մամուլում ԱԱԾ տնօրենի մի շարք անուններ են շրջանառվել, այդ թվում ԱԱԾ տնօրենի նախկին տեղակալ, Շիրակի գործող մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի, ԱԱԾ տնօրենի տեղակալ Արզուման Հարությունյանի, Սերժ Սարգսյանի նախկին խորհրդական Գեորգի Կուտոյանի անունները:

Նույն շարքից