ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի հորդորով ՀՀ ԱՆ Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում պահվող ցմահ ազատազրկման դատապարտվածները դադարեցրել են հունիսի 30-ին հայտարարած հացադուլը: Այս մասին տեղեկանում ենք Արդարադատության նախարարության հաղորդագրությունից, որում ասված է. «ՀՀ արդարադատության նախարարույթունը հետամուտ է ցմահ ազատազրկվածների խնդիրներին, դրանք ուսումնասիրման և քարտեզագրման փուլում են: Սեղմ ժամկետներում խնդիրները կամփոփվեն և հետագա անելիքները կներկայացվեն հանրությանը»:
Հիշեցնենք, որ նախօրեին Նուբարաշենի մեկուսարանում գտնվող ցմահ ազատազրկման դատապարտված 29 դատապարտյալ հացադուլ էր հայտարարել: Նրանք պահանջում են հնարավորություն ընձեռել վաղաժամկետ ազատման համար: