Հայաստան Քաղաքական 

Իշխանություններին ծառայություն մատուցողը դու ես, ա՛յ աղջի, հերի՛ք եղավ․ Արծվիկ Մինասյանը՝ Զարուհի Փոստանջյանին

ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում օմբուդսմենի ընտրության ժամանակ ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանին թեկնածու Զարուհի Փոստանջյանը ասաց․

«Չնայած օմբուդսմենի լիազորությունները հիմա մի փոքր փոխվում է, բայց դա այն է, որ մենք օրենսդրական փոփոխությունների հնարավորություն ստեղծենք: Պաշտոնապես դեռ դուք իշխանություն չեք, հետեւաբար ես խորհուրդ կտայի, որ դուք գոնե միեւնույն է ձեր աջակցության կարիքը չկար իշխանության թեկնածուին»։-

Երբ հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը դիտողություն արեց, թե Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածովիրւ լինելով այդպես վիրավորում է իր գործընկերներին, Զարուհի Փոստանջյանն արձագանքեց. «Ինչ կա, էն եմ ասում»:

Արծվիկ Մինասյանը այնուհետև միջամտեց․ «Տիկին Փոստանջյան, ձեր արտահայտած միտքը վերադարձնում եմ ձեզ՝ նույն ձեւով: Ավելին ասեմ՝ դուք անգամ այս պահին չգնահատեցիք մարդկանց արժանապատվությունը, թեեւ այնտեղ նստած՝ խոսում էիք արժանապատվության մասին: Դուք փորձում եք ձեր մրցակիցների հետ բանավիճել՝ օգտագործելով երրորդ անձի: Դա ոչ միայն արժանապատվությունից ցածր է, ես խորհուրդ կտա ձեզ ձեր խորհուրդները պահել ձեզ: Շարունակեք հետայսու էլ ձեր գործունեությունը՝ առանց անդրադառնալու որեւէ այլ բանի»:

Զարուհի Փոստանջյանը պնդեց՝ շարունակեք նույն ձեւով իշխանություններին ծառայություն մատուցել՝ նկատի ունենալով այն, որ եթե ՀՅԴ-ն որոշել է 3 թեկնածուներին էլ կողմ քվեարկել, ՀՀԿ-ի թեկնածուի օգտին 7 կողմ է լինում, այնպես որ իրեն կողմ քվեարկելը ոչ մի օգուտ չի տալիս: Արծվիկ Մինասյանը՝ ձեռքը առաջ մեկնելով՝ ասաց. «Իշխանություններին ծառայություն մատուցողը դու ես, ա՛յ աղջի, հերի՛ք եղավ»:

Լուսանկարը՝ Aravot.am-ի։

Նույն շարքից