Հասարակություն 

Սվաճյան փողոցից բերման ենթարկվածների մոտ հայնաբերվել է թմրանյութ

Փետրվարի 11-ին`ժամը 22.40-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները, թմրանյութ պահելու կասկածանքով, Սվաճյան փողոցի թիվ 62 շենքի մոտից բերման են ենթարկել 1978 թ. ծնված Միքայել Մ.-ին, 1983 թ. ծնված Արտակ Ա.-ին, 1986 թ. ծնված Մհեր Մ.-ին իր «Օպել Աստրա Ջի»  մակնիշի ավտոմեքենայով.տեղեկացնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։

Խուզարկությամբ Արտակ Ա.-ի մոտից հայտնաբերվել է բժշկական 2 կաթուցիչ, որոնց մեջ լցված էր «մարիխուանա» տեսակի թմրանյութի նմանվող մուգ դարչնագույն, յուրահատուկ հոտով զանգվածներ, Միքայել Մ.-ի մոտից թղթի մեջ փաթաթված «մարիխուանա» տեսակի թմրանյութի նմանվող դեղնականաչավուն, յուրահատուկ հոտով զանգված:

Միքայել Մ.-ն նշված ավտոմեքենայի միջից ներկայացրել է իր թաքցրած, թղթե փաթեթով 1.82 գ  «մարիխուանա» տեսակի թմրանյութի նմանվող դեղնականաչավուն, յուրահատուկ հոտով զանգված և հայտարարել, որ նշված բոլոր զանգվածները «մարիխուանա» տեսակի թմրանյութ են:

Նախապատրաստված նյութերով պարզվել է, որ Արտակ Ա.-ի մոտից հայտնաբերված թմրանյութը նրան հյուրասիրել է Միքայել Մ.-ն, որի մի մասն էլ նույն օրը` մինչ բերման ենթարկվելը վերջիններս ծխելով օգտագործել են Մհեր Մ.-ի հետ:

Նշանակվել են փորձաքննություններ:

Կատարվում է հետաքննություն:

Նույն շարքից