Հայաստան Քաղաքական 

ՀՀ նախագահի նստավայրում պաշտոնատար անձանց եւ նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումն ավարտվել է

ՀՀ նախագահի նստավայրում պաշտոնատար անձանց եւ նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումն ավարտվել է: Պաշտոնյաները դուրս են գալիս նախագահական նստավայրից:

Նրանք հրաժարվում են լրագրողներին մանրամասներ ներկայացնել հանդիպման վերաբերյալ:

Արագածոտնի մարզպես Սարգիս Սահակյանն ասաց, որ քննարկվել են  սահմանադրական փոփոխությունները, իր պաշտոնանկության հարցը չի քննարկվել:

Նշենք, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նախագահի նստավայրում հյուրընկալել էր օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունների, տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավար կազմի ներկայացուցիչներին:

 

Նույն շարքից