Հայաստան Քաղաքական 

ՀՀ ԱԳՆ-ում և արտաքին քաղաքականությունում սպասվում են լուրջ փոփոխություններ

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան Նախագահի նստավայրում հյուրընկալել էր օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավար կազմի ներկայացուցիչներին: Հանրապետության Նախագահը հանդես է եկել ելույթով՝ Սահմանադրության փոփոխությունների կենսագործման վերաբերյալ:
Ինչպես Analitik.am-ն իր հոդվածներից մեկում անդրադառնալով ՀՀ ԱԳՆ –ում կատարված փոփոխությանը և սպասվեիք փոփոխություններին նշել էր, որ նշանակումներում ոչ մի արտառոց բան չկա, եթե հաշվի չառնենք, այն փաստը, որ նշանակվողները ՀՀ ԱԳՆ տեղակալներ են: Թե ովքեր կնշանակվեն նրանց փոխարեն սա շատ կարևոր է, որովհետև շատ խառը և բարդ տարածաշրջանային իրավիճակում ենք և ԱԳՆ-ում կատարվում են լուրջ փոփոխություններ, որը կազդի ՀՀ արտաքին քաղաքականություն կառուցելու որոշումների վրա:
Հատկապես ռուս-թուրքական սրվող հարաբերությունների ժամանակ կարևոր է լինել ճկուն և խելամիտ քայլեր կատարել: Հավանաբար Ս.Սարգսյանը ԱԳՆ-ից ավելի շատ սպասելիքներ ունի և այդ համատեքստում էլ կարելի է դիտարկել այս փոփոխությունները:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Սահմանադրության փոփոխությունների կենսագործման վերաբերյալ իր ելույթում ներկայացրել է Արտգործնախարարությունից, եթե չասենք դժգոհությունը, ապա, իր խոսքերով ասած «ևս մեկ քայլ առաջ կատարելու» անհրաժեշտությունը՝ մասնավորապես ասելով.
«Այժմ եկել է այս ամուր հիմքի վրա ևս մեկ քայլ առաջ կատարելու ժամանակը: Ես հանձնարարել եմ արտաքին գործերի նախարարությանը և բոլոր դիվանագիտական առաքելություններին նոր եռանդով լծվել Հայաստանի տնտեսական շահերն առաջ մղելու գործին:
Առաջին հերթին, այստեղ հստակ խնդիր է դրվել ներգրավելու նոր արտաքին ուղիղ ներդրումներ: Դրանք կարող են լինել ներդրումային ծրագրեր, որոնք մշակվել են այստեղ, ինչպես նաև արտաքին ներդրողների շահերից բխող հնարավոր տարբերակներ՝ իրենց նախաձեռնությամբ: Կրկին պնդում եմ, որ լուրջ ծրագրերի առկայության պարագայում մենք պատրաստ ենք ստեղծել դրանց համար հնարավոր ամենաբարենպաստ պայմանները:
Երկրորդ, անհրաժեշտ է նոր շուկաներ և ուղղություններ գտնել Հայաստանում արտադրվող ապրանքատեսակների և ծառայությունների համար: Այստեղ ևս պետք է հստակ գնահատենք, թե որոնք են ամենահեռանկարային ուղղությունները».- ասվում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի խոսքում:

Նույն շարքից