1.1938 թվականին Ստալինը օդաչու Վալերի Չկալովին առաջարկել էր ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատի ղեկավարի պաշտոնը: Եթե նա համաձայներ, ապա շատ հնարավոր է, որ տխրահռչակ ավիավթարը տեղի չէր ունենա և մենք նրան կհիշեինք որպես դահիճի, ոչ թե հերոս-օդաչուի:
2.Նիկոլայ II-ը ունեցել է գնդապետի կոչում: Երբ գեներալներն ու մարշալները նրան համոզում էին, որ նա գոնե գեներալի կոչում ստանձներ, նա ասում էր նրանց, որ իր կոչումի մասին չմտածեն, թող մտածեն իրենց կարիերայի մասին:
3.Տասներկու տարեկանում ապագա մարշալ Գեորգի Ժուկովը որոշել էր իր քաջության աստիճանը չափել և ընկերների հետ գրազ էր եկել, որ ամբողջ մի գիշեր գերեզմանոցում կանցկացնի: Եվ նա իսկապես, մագաղաթի մեջ փաթաթվելով, հանգիստ քնել էր մինչև առավոտ:
4.Անգլիայի թագավոր Հենրի VIII-ը մականուն ուներ՝ «Պղնձե քթով թագավոր»: Գանձատանը արծաթյա մանրադրամների դեֆիցիտի պատճառով նա այնտեղ լցնում էր պղնձե մանրադրամներ, որոնք պատված էին արծաթով: Շփման արդյունքում արծաթի բարակ շերտը մաքրվում էր և պղինձը սկսում էր երևալ: Մանրադրամների վրա թագավորի դիմանկարն էր պատկերված և երբ արծաթը մաքրվում էր, ամենաշուտը քթի վրայի արծաթն էր ի հայ գալիս և այդտեղից էլ մնաց նրա մականունը՝ «Պղնձե քթով թագավոր» :
5.Նապոլեոնը Վատերլոյի հետ կռվի ողջ ընթացքում քնած է եղել: Բանն այն էր, որ նա տառապում էր թութքով և նրան տանջում էր ցավը: Այն պարբերաբար բուժվում էր, հենց ցավեր էր ունենում նրան ցավազրկող հոգնա էին անում: Ցավազրկման պատճառով էլ նա կռվի ժամանակ խորը քուն է մտել և ոչ ոք համարձակություն չի ունեցել նրան արթնացնելու:
6. Լյուդովիկ XVI-ը ի ծնե ունեցել է սֆինկտերի արատ, որը նրան թույլ չէր տալիս զսպել գազերը: Եվ ամեն անգամ բարձրաստիճան հյուրերի մոտ, երբ նա չէր կարողանում զսպել իր ցանկությունը, այդ գործողությունը հյուրերի կողմից ընդունվում էր որպես սովորությունների ոտնահարում և անհարգանք հյուրերի նկատմամբ:
7.Պուշկինը զոհվեց վայրկյանապահների սխալի պատճառով, ովքեր ցանկանում էին դուելի մասնակիցներին փրկել մահանալուց: Դուելի ատրճանակները վայրկյանապահները պետք է մեկից մինչև չորս անգամ լիցքավորեին, սակայն նրանք միայն մեկ անգամ էին լիցքավորել՝ հուսալով, որ մեկ անգամ լիցքավորելով, վատագույն դեպքում դուելի մասնակիցները կվիրավորվեն, ոչ թե կմահանան:
8. XVI-րդ դարում կաթոլիկ Յոհան Ռայնդոլսի և բողոքական Էդմունդ Ռանդոլսի միջև տեղի է ունեցել հետաքրքրական բանավեճ: Երկու կողմերն էլ փաստեր են բերել ՝հաստատելու ու ապացուցելու համար իրենց հավատքի ճշմարտացիությունը: Բանավեճը վերջացել է նրանով, որ Յոհանը կաթոլիկ լինելով, դարձել է բողոքական և Էդմունդը բողոքական լինելով՝ կաթոլիկ:
9.Մ. թ. V-րդ դարում սպարտակի հրամանատար Պավսանին իր երկիրը դավաճանում է պարսիկներին: Դավաճանությունը բացահայտվում է և դավաճանը մահապատժի է ենթարկվում: Դավաճանը թաքնվում է Աֆրոդիտեի տաճարում, քանի որ եթե նրան տաճարի մեջ սպանեին, ապա դա սրբապղծություն կհամարվեր:
Սակայն սպարտակցիները գտնում են ճանապարհը՝ նրան որմնաշարում են տաճարում: