Հասարակություն 

Դալմայի այգիներում հրդեհ է բռնկվել

Երևանի Իսակովի պողոտայի ԱՄՆ դեսպանատան մոտակայքում՝ Դալմայի այգիներում փետրվարի 12-ին, ժամը 16.10-ին հրդեհ է բռնկվել, այրվել է խոտածածկ տարածք:

Ինչպես տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնլ մեկ մարտական հաշվարկ

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16.32-ին, մարվել՝ 16.37-ին: Այրվել է մոտ 300 քմ եղեգնուտ:

Նույն շարքից