Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը ռուս հումորիստներ Վլադիմիր Կրասնովի (հայտնի է որպես Վովան) ու Ալեքսեյ Ստոլյարովի (հայտնի է որպես Լեքսուս) հետ զրույցի ժամանակ, որոնք ներկայացել են որպես Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկո ու վարչապետ Արսենի Յացենյուկ, հրաժարվել է ներողություն խնդրել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինից՝ կապված Թուրքիայի կողմից «Սու-24» ինքնաթիռը խոցելու հետ։
Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ զրույցի ժամանակ հումորիստները Թուրքիայի նախագահին հարցրել են, թե արդյո՞ք պատրաստվում է ներողություն խնդրել Պուտինից, ինչին Էրդողանը պատասխանել է. «Ոչ մի դեպքում։ Ոչ մի դեպքում չեմ պատրաստվում»։