Քաղաքական Միջազգային 

Ինտերպոլը մերժել է Խոդորկովսկու հետախուզման վերաբերյալ Մոսկվայի հայցը

Ինտերպոլը մերժել է Միխայիլ Խոդորկովսկու նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելու՝ Ռուսաստանի հայցը:

«Հայցը դիտարկելուց հետո Ինտերպոի Գլխավոր քարտուղարությունը որոշել է, որ այն չի համապատասխանում կազմակերպության կանոններին: Ինտերպոլի ուժերը չեն կարող օգտագործվել այդ գործով միջազգային ոստիկանական համագործակցության նպատակով»,- ընդգծել են Լիոնի կենտրոնակայանում:

Պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին, թե ինչ պատճառով է մերժվել Ռուսաստանի հայցը, կենտրոնակայանում վկայակոչել են կազմակերպության Կանոնադրության 3-րդ հոդվածը, որը «կտրականապես արգելում է քաղաքական, ռազմական, կրոնական կամ ռասայական բնույթի որեւէ գործողության ձեռնարկումը»:

Նույն շարքից