Ամերիկացի դերասան, ռեժիսոր և պրոդյուսեր Ջորջ Քլունին Բեռլինում հանդիպել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին, ում հետ քննարկել է միգրացիայի խնդիրը, փոխանցում է Gazeta-ն։
Հաղորդվում է, որ 40 րոպե տևած զրույցին, բացի Քլունիից և նրա կնոջից՝ Ամալից, մասնակցել է Մեծ Բրիտանիայի ԱԳՆ նախկին ղեկավար Դևիդ Միլիբենդը, որը ներկայումս ղեկավարում է Փրկության միջազգային կոմիտեն (IRC):
Կանցլերի հետ հանդիպման արդյունքներով Միլիբենդը հայտնել է, որ զրույցը վերաբերել է միջոցառումներին, որոնք աշխարհի երկրները կարող են ձեռնարկել Սիրիայում հակամարտության կարգավորման համար, քանի որ դա «գլոբալ խնդիր է, ոչ թե զուտ սիրիական կամ գերմանական»: